Սփյուռքի նախարարի անարդար նշանակումներից մեկի մասին. բաց նամակ վարչապետին

Նամակը նախապես ուղարկվել է վաչապետին, բայց քանի որ այն չի ընթերցվել (գուցե ժամանակի բացակայության հետևանքով), այժմ հրապարակվում է:

Նամակս ուզում եմ սկսել ձեզ և մեզ շնորհավորելով։ Չեմ ներկայանա քանի որ այս նամակը բազմաթիվ սփյուռքահայերի անունից եմ գրում` Հայաստանում գտնվող և սփյուռքում։ Նոր նշանակումներից ուրախացած և սփյուռքի նախարարի ելույթը լսելուց հետո մտածեցինք. վերջապեսսս հայտնվեց կեղծ հայրենասիրական ճառերից հեռու, պարզ, կիրթ, անկեղծ երիտասարդ, բայց ցավոք այդ տպավորությունը սկսում է փոփոխվել։ «The Loft»-ի կազմակերպած հանդիպման ժամանակ հայտնեց այն մասին, որ բաց է գործելու և խորհրդականներից երկուսը լինելու են հայրենադարձներ, որոնք քաջատեղյակ են սփյուռքի խնդիրներից։ Սակայն հանդիպման  ժամանակ առաջին իսկ դիմողին, առանց իմանալու կենսագրությունը և գործունեությունը նշանակեց օգնական։Բայց ինչպե՞ս և ո՞վքեր կատարեցին ընտրությունը, սա՞ է իր պատկերացրած բաց լինելը, արդյոք դա անհարգալից վերաբերմունք չէ այն սփյուռքահայերի հանդեպ, որոնք չհասցրեցին լսել այս մասին և նրանց հանդեպ, որոնց գրած դիմումները մնացին չկարդացված : Արդյո՞ք դա անհարգալից վերաբերմունք չէ այն սփյուռքահայերի հանդեպ, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել`հաշվեհամարներ բացելով:Ինչպե՞ս կարող է սփյուռքի համար առաջնային համարվող խնդիրներից մեկի` հայոց լեզվի «արևելահայերեն, արևմտահայերեն» պահպանման մասին հոգա մեկը, ով սեփական կենսագրությունը ներկայացնելիս տասնյակ սխալներ է թույլ տվել, չեմ կարող հասկանալ արևելահայերեն է գրված, թե արևմտահայերեն։ Մտքային, կետադրական և ուղղագրական սխալները բազմաթիվ են, կարդացեք ինքներդ, իսկ նրա հայերենի տիրապետումը նշված է գերազանց, ի՞նչ է սա, եթե ոչ բացահայտ սուտ և սա հրապարակում է նախարարը։ Եթե նախարարը թույլ է շատ հարցերում, ապա պարտավոր է ուժեղ թիմակիցներ ընտրել, որ այս մաքուր ու պայծառ հեղափոխությունը չդառնա «Անասնաֆերմայի» սյուժեի կրկնությունը: Այս նամակը չեմ հրապարակում, որ «անուն սևացնելու» արդյունք չունենա` նպատակը դա չէ, այլ մեր պարտքն ենք կատարում մեծ բացթողման մասին տեղեկացնելու և փորձելու լուծել խնդիրը ձեր միջոցով և պետք է լուծում գտնի, որովհետև ինչպես դուք էիք ասում.«այլևս իշխանությունը ժողովուրդն է»: Մենք այդ ժողովրդի, հետևաբար իշխանության մի մասն ենք։