Վիսկոնսինում բեռնատարը բախվել Է դպրոցական ավտոբուսին, տուժել Է քսան մարդ. AP

ԱՄՆ-ի Վիսկոնսինի նահանգի կենտրոնական մասում մայիսի 23-ին բեռնատարը բախվել Է դպրոցական ավտոբուսին, որը կանգնած Է եղել խճուղու եզրին, տուժել Է 20 մարդ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին:

Չորս մարդ լուրջ վնասվածքներ Է ստացել: Հոսպիտալացում Է պահանջվել ինը տուժածների: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ վթարից առաջ տեղեկատվություն Էր ստացվել, որ բեռնատարի վարորդն ադեկվատ չի վարում փոխադրամիջոցը: Ավտոբուսը ճամփեզրին կանգնել Էր անսարքության պատճառով: Ընդհանուր առմամբ ավտոբուսում եղել Է 33 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ armenpress.am