Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը հայտնի բնագետ սըր Դևիդ Աթենբորոյի հետ Բուքինգհեմյան պալատի այգիներով զբոսնելու ժամանակ բողոքել է իրեն ընդհատող ուղղաթիռի աղմուկից՝ այն համեմատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նախկին ղեկավար Բարաք Օբամայի ձայների հետ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ուշագրավ միջադեպը տեղի է ունեցել Աթենբորոյի հեղինակած «Թագուհու կանաչ մոլորակը» վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ:
«Ինչո՞ւ են դրանք անընդհատ պտտվում, երբ մենք զրուցում ենք: Կարծես նախագահ Թրամփի կամ նախագահ Օբամայի ձայնը լինի»,-արձագանքելով ուղղաթիռի աղմուկին՝ ասել է 92-ամյա միապետը:
Հաղորդման ժամանակ միապետը պատմել է, որ Բուքինգհեմյան պալատի այգում կա ավելի քան 1.400 տեսակի ծառ ու բույս:
Բացի այդ, թագուհին պատմել է, որ շատ է սիրում որպես նվեր բույսեր ստանալ:
Աղբյուրը՝ tert.am