Apple-ը կարմիր iPhone է թողարկել (լուսանկարներ)

Apple ընկերությունը ներկայացրել է կարմիր գույնի iPhone 8-ը։ iPhone-ի նոր տարբերակը ստեղծվել է (RED) բարեգործական ընկերության շրջանակներում, այդ պատճառով հատուկ տարբերակի վաճառքից գոյացած միջոցների մի մասն ուղղվելու է ՁԻԱՀ–ի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամին։

Կարմիր գույնով հասանելի են միայն iPhone 8-ը և 8 Plus-ը։ iPhone X-ը կարմիր գույնով չի թողարկվելու։

Սմարթֆոնի վաճառքը սկսվելու է ապրիլի 13-ին՝ 700 դոլար արժեքով։

2017 թվականի մարտին Apple-ը թողարկեց iPhone 7-ի կարմիր տարբերակը։ Այն ժամանակ ընկերությունում հայտարարեցին, որ սա սահմանափակ շարք է և հետագայում հնարավոր է, որ ընկերությունը դադարի կարմիր գույնի հեռախոսների թողարկումը։

Աղբյուրը՝ 1in.am