Հրապարակվել է YouTub-ի կենտրոնական գրասենյակի վրա հարձակում գործած կնոջ լուսանկարը

Արևմտյան պարբերականները հրապարակել են Կալիֆոռնիայում գտնվող  YouTub-ի կենտրանական գրասենյակի վրա հարձակում գործած կնոջ անունն ու լուսանկարները: Նասիմ Աղդամ Մուսլիմը նահանգի բնակիչ է, որևէ կապ չունի ընկերության հետ:

Հարձակում գործելիս կինը եղել է գլուխը ծածկած, սև հագուստով: Հիշեցնենք, որ գրասենյակի վրա զինված հարձակումն իրականացվել է երեկ: Կրակոցից քիչ անց կնոջը մահացած են գտել, նախնական վարկածով նա ինքնասպան է եղել:

Իրավապահների հաղորդմամբ, հարձակման հետևանքով տուժել է չորս մարդ, նրանցից մեկի վիճակը  ծայրահեղ ծանր է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր զորակցությունն է հայտնել տուժածներին: Այդ գրասենյակում 1700 մարդ է աշխատում:

Աղբյուրը՝ panorama.am