Հոլանդիայում մեկնարկում է թանգարանային շաբաթը

Ապրիլի 9-ից Նիդերլանդներում մեկնարկում է ամենամյա ազգային թանգարանային շաբաթը:

Միջոցառման պաշտոնական էջի փոխանցմամբ,  շաբաթվա ընթացքում  300 թանգարանների մուտքը կլինի անվճար կամ էլ կգործեն զեղչեր:

Թեմատիկ միջոցառումներ են նախատեսված երեխաների համար Երկաթուղիների թանգարանում, Կինոյի ինստիտուտում:

Նիդերլանդներ մեկնող քաղաքացիները թանգարանների ցանկին կարող են ծանոթանալ այստեղ:

Աղբյուրը՝ panorama.am