Facebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունը սոցկայքի օգտատերերի տվյալների արտահոսքի պատճառով նվազել է 5 մլրդ դոլարով։ Այս մասին հայտնում է Forbes պարբերականը։
Երկուշաբթի աճուրդի ընթացքում Facebook-ի բաժնետոմսերը նվազել են ավելի քան 7 տոկոսով։
Սկանդալը բարձրացել է մարտի 17-ին, երբ
The New York Times պարբերականը հայտնեց, որ ԱՄՆ-ում նախընտրական քարոզրարշավի ժամանակ Դոնալդ Թրամփի հետ համագործակցելով Cambridge Analytica վերլուծական ընկերությունը ապօրինաբար ստացել է Facebook-ի 50 մլն օգտատիրոջ տվյալներ։