Bentley Bentayga-ն համալրվել է մատնահետքի սկաներով՝ արժեքավոր իրերը պահելու համար (լուսանկարներ)

Բրիտանական Bentley ընկերությունը մատնահետքերի սկաներ է ներկառուցել Bentayga ամենագնացի կենտրոնական հատվածում տեղակայված փոքր իրերի պահեստատուփում:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, մեքենաշինական հսկայի կարծիքով՝ այս որոշումը թույլ կտա վարորդներին չանհանգստանալ մեքենայի սրահում թողնված արժեքավոր իրերի մասին, ինչպես օրինակ՝ ժամացույցի:

Պահեստատուփը, որի մշակմամբ զբաղվել է Mulliner ստորաբաժանումը, իրենից ալյումինե արկղիկ է ներկայացնում: Այն համալրված է 2 USB-միակցիչով, որոնք թույլ կտան վերալիցքավորել սմարթֆոնը ինչպես պահեստատուփի ներսում, այնպես էլ դրսում:

Bentley Bentayga ամենագնացը կարող է զինվել 4 լիտր ծավալային V8 երկտուրբո շարժիչով, որի հզորությունը կազմում է 550 ձիաուժ, 6 լիտր ծավալային W12 շարժիչով (608 ձիաուժ) կամ 4 լիտր ծավալային V8 դիզելային շարժիչով, որի հզորությունը կազմում է 435 ձիաուժ:

Աղբյուրը՝ tert.am