RR Auction առցանց ընկերությունը աճուրդի է դրել Սթիվ Ջոբսի աշխատանքի ընդունման մասին 1973թ. հարցաթերթիկը: Աճուրդը կսկսվի մարտի 15-ին:
Որպես իր ուսումնառության վայր Ջոբսը նշել է Փորթլենդի հումանիտար Ռիդ-քոլեջը: Հատկանշական է, որ հարցաթերթիկում նա նշել է, որ հեռախոս չունի:
Իր հատուկ ունակությունների վերաբերյալ Ջոբսը նշել է՝ «ինժեներ-էլեկտրոնիկա/ինժեներ կոնստրուկտոր», և համակարգչի ու հաշվիչի առկայությունը:
Apple-ի ապագա ղեկավարը հատուկ հետաքրքրություն է արտահայտել թվային տեխնոլոգիաների նկատմամբ և նշել իր աշխատանքային փորձը Hewlett Packard-ում:
Առայժմ հարցաթերթիկի համար առավելագույն դրույքաչափը 50 հազար դոլար է:
Աղբյուրը՝ 1in.am