Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է մարտի 4-ին Լոս Անջելեսում կայացած «Օսկար-2018» կինոմրցանակաբաշխության դիտելիության ցածր ցուցանիշը՝ համապատասխան գրառում անելով իր թվիթերյան միկրոբլոգում:
«Պատմության մեջ ամենացածր վարկանիշ ունեցած «Օսկար»-ը: Խնդիրն այն է, որ մենք այլևս աստղեր չունենք՝ բացառությամբ, իհարկե, ձեր նախագահի (կատակում եմ)»,-գրել է 71-ամյա ղեկավարը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Թրամփի գրառմանը շտապել է հակադարձել «Օսկար-2018»-ի վարող, հայտնի հումորիստ Ջիմի Քիմելը, որը, ի դեպ, ԱՄՆ նախագահի ամենաբուռն քննադատներից է:
«Շնորհակալություն, պատմության մեջ ամենացածր վարկանիշն ունեցող նախագահ»,- պատասխանել է Քիմելը:
Հայտնի է, որ այս տարի «Օսկար»-ը դիտել է 26.5 մլն մարդ, ինչը վերջին 10 տարվա ընթացքում դիտելիության ամենացածր ցուցանիշն է: