McDonalds-ի բաժնետոմսերի գինը նվազել է «դոլարային մենյուի» պատճառով

McDonalds արագ սննդի ռեստորանների ցանցի բաժնետոմսերի գներն ուրբաթ նվազել են 4,77%-ով: Նյու Յորքի ֆոնդային բորսայի տվյալներով՝ դրանց արժեքը հասել է 148.27 դոլարի:

Վերջին անգամ բաժնետոմսերի գներն այդ մակարդակին էին հասել 2017 թվականի մայիսի 19-ին: Վերջին 5 տարիների ընթացքում ընկերության արժեթղթերի գինը կազմել է 178,36 դոլար: Այդպիսի ցուցանիշներ գրանցվել են 2018 թվականի հունվարի 26-ին, որից հետո նկատվել է բացասական շարժ:

Վերլուծաբանները բաժնետոմսերի գնի նվազումը կապում են հունվարից ուժի մեջ մտած, այսպես կոչված, «դոլարային մենյուի» հետ, որտեղ պատվերի արժեքը տատանվում է 1-3 դոլարի սահմաններում:

McDonalds-ն արագ սննդի ռեստորանների շարքում համաշխարհային առաջատարն է, որին պատկանում են ավելի քան 36 հազար հաստատություններ՝ աշխարհի 100-ից ավելի երկրներում:

Աղբյուրը՝ 1in.am