Սովորական SIM քարտերը շուտով կանհետանան սմարթֆոններից

Արդեն երկու տասնամյակ սմարթֆոն արտադրողները դրանցում տեղադրում են հատուկ սլոթ՝ նախատեսված այնտեղ SIM-քարտեր տեղադրելու համար։ Վերջին տարիներին աշխարհն ականատես է եղել դրանց մի քանի ձևաչափերի, իսկ 2016 թվականին տեղի է ունեցել առաջընթացի խոշոր քայլ։ Այդ տարի ներկայացվել է eSIM ձևաչափը, որն իրենից ներկայացնում է վիրտուալ SIM քարտ, այլ ոչ թե ֆիզիկական։ Այն արդեն ակտիվորեն գործածվում է ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլուր։

Այժմ ARM ընկերությունը ներկայացրել է միանգամայն նոր SIM-քարտ, որը կոչվում է iSIM։ Սմարթֆոնում կամ որևէ այլ էլեկտրոնային սարքում այն տեղադրելու համար չի պահանջվում առանձին բաղադրիչ, որը հարկավոր է, օրինակ, eSIM-ի համար։ Խոսքը Kigen տեխնոլոգիայի մասին է։ Այն թույլ է տալիս միավորել SIM քարտը և բջջային սարքի պրոցեսորը մեկ ամբողջությունում։

Աղբյուրը՝ 1in.am