Զինծառայության պայմանները թեթևացնելու և տան նկատմամբ կարոտը մի փոքր մեղմելու համար ամերիկացի զինվորականներին կերակրելու են պիցցայով, որի պահպանման ժամկետը 3 տարի է:
Այսպիսի պիցցա պատրաստելու գաղափարը ամերիկյան բանակի գիտահետազոտական կենտրոնինն է: Գիտաշխատողներն աշխատել են այնպես անել, որպեսզի պիցցայում նվազագույն կոնսերվանտներ լինեն, բայց այն 3 տարի շարունակ պահպանի իր համն ու թարմությունը:
Սկզբի համար զինվորականներին հյուրասիրելու են միայն «պեպպերոնի» տեսակի պիցցա, իսկ հետո տեսականին հարստացնելու են:
Աղբյուրը՝ life.panorama.am