Բրիտանացի երգչուհի և դիզայներ Վիկտորյա Բեքհեմը փորձել է իրեն արտասովոր դերում։ Ոճի 43-ամյա պատկերակը կրկին դարձել է դիզայներ, սակայն այս անգամ՝ շոկոլադե կոնֆետների։
Բելգիացի հրուշակագործ Պիեռ Մարկոլինիի հետ համագործակցությամբ Վիկտորյան ստեղծել է համատեղ քաղցր հավաքածու՝ Pierre Marcolini X Victoria Beckham։
Ոսկեգույն թղթով փաթաթված երկու սրտաձև կոնֆետների տուփը ոսկերչական զարդի տուփ է հիշեցնում։
Վիկտորյան արդեն երկար տարիներ հրաժարվել է քաղցրավենիքից՝ երբեմն իրեն թույլ տալով միայն մրգեր։ Նա վաղուց հետ է պահում իրեն աղանդերից՝ հանուն գեղեցիկ կազմվածքի։
Աղբյուրը՝ 1in.am