«Դարի գողությունը» բացահայտվել է 46 տարի անց, երբ կողոպտիչն ինքն է այդ մասին պատմել իր գրքում

Ֆրանսիայի 74-ամյա բնակիչ Ժակ Կասսանդրին, որը 2010 թվականին լույս տեսած գրքում պատմել է 1976-ին տեղի ունեցած բանկի խոշորագույն կողոպուտի մասին, հանցագործությունից 42 տարի անց կանգնել է դատարանի առաջ:

Ինչպես ներկայացնում է Euromag-ը, Կասսանդրին լավ հայտնի է ֆրանսիական ոստիկանությանը: 1970-ականներին նրան դատել են հերոինի վաճառքով զբաղվող խմբի մերկացման գործով: Սակայն նախքան «Ճշմարտությունը Նիցցայում կատարված կողոպուտի մասին» գրքի թողարկումը, նրա անունը որևէ կերպ չէր կապվում լեգենդար կողոպուտի հետ, որի կազմակերպիչը միշտ համարվել է Ալբերտ Սպաջարին:

Կասսանդրիի գիրքը լույս է տեսել «Ամիգո» կեղծանվամբ, սակայն գրքում հեղինակը խոստովանում է, որ հոգնել է «ապրել Սպաջարիի ստվերում» և նշում է, որ ինքն է կազմակերպել կողոպուտը: Ոստիկանները, լավ ճանաչելով Կասսանդրիի քրեական աշխարհի կապերը, կարողանում են դուրս գալ նրա հետքի վրա:

Նրա տանն իրականացված խուզարկության ժամանակ համակարգչում նույնպես ապացույցներ են հայտնաբերել: Այդ գործի վաղեմության ժամկետը լրացել է 2010-ին, սակայն Կասսանդրիին ձերբակալել են 2011-ին՝ գողացված գումարի լվացման մեղադրանքով: Նրա փաստաբանները պնդում են, որ դատարանը չի կարող գիրքը դիտարկել որպես ապացույց:

Ֆրանսիայում «Դարի գողություն» անվանումը ստացած հանցագործության ժամանակ կողոպտիչները բանկի պահոց են ներխուժել 8 մետր երկարությամբ թունելով, որը փորել էին կոյուղուց:

Աղբյուրը՝ tert.am