Թրամփը ցանկանում է սեփականաշնորհել Միջազգային տիեզերակայանը. լրատվամիջոցներ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է մինչև 2025 թվականը դադարեցնել Միջազգային տիեզերակայանի ֆինանսավորումը, հայտնում է The Verge-ը՝ նկատելով, որ սրան դեմ են բազմաթիվ կոնգրեսականներ:

The Washington Post-ի ձեռքի տակ է հայտնվել ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մի փաստաթուղթ, համաձայն որի՝ ՄՏԿ-ի ֆինանսավորումն ավարտվելու է 2024թ., ինչից հետո այն սեփականաշնորհվելու է:

Աղբյուրը նկատում է, որ ԱՄՆ-ի կողմից ՄՏԿ-ի ֆինանսավորման դադարեցումն ամենևին էլ չի նշանակում, որ այն հանվելու է Երկրի ուղեծրից: Սա նշանակում է, որ նշված ժամկետից հետո ՄՏԿ-ի ղեկավարմամբ զբաղվելու է ոչ թե ՆԱՍԱ-ն, այլ մասնավոր ընկերություն:

Սեփականաշնորհման գործընթացն առավել սահուն կազմակերպելու համար, ՆԱՍԱ-ն առաջիկա տարիներին կսկսի ավելի սերտ համագործակցել մասնավոր ընկերությունների հետ:

Աղբյուրը՝ tert.am