ԱՄՆ Միչիգան նահանգի Բեյ Վյու քաղաքն առաջին հայացքից կթվա փոքրիկ, խաղաղ բնակավայր, որը, սակայն, մի առանձնահատկություն ունի, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ այստեղ տուն գնելու, անշարժ գույքի սեփականատեր դառնալու իրավունք ունեն միայն քրիստոնյաները:
«Այստեղ գեղեցիկ բնապատկերներ են, բարեկարգ տներ, մաքուր փողոցներ ու պուրակներ, սակայն այս դրախտավայրի դռները բոլորի համար չէ, որ բաց են: Բեյ Վյուում միայն հավատացյալ քրիստոնյաներին է կարելի տուն գնել կամ ժառանգել»,-գրում է աղբյուրը:
Նրանք, ովքեր ցանկանում են քաղաքում տուն գնել, ըստ 1947թ. ընդունված և 1986թ. խստացված օրենքի՝ պետք է քրիստոնյային վայել կյանքով ապրելու մասին եկեղեցու կողմից տրամադրված փաստաթուղթ ներկայացնեն:
Ընդհանուր առմամբ, քաղաքում կա 447 տուն: Հետաքրքրական է, որ բնակիչների մի մասը գտնում է, որ խիստ օրենքը կարելի է մեղմել ու ոչ քրիստոնյաներին ևս հնարավորություն տալ Բեյ Վյուում ապրել:
Աղբյուրը՝ tert.am