Չինաստանում կառուցվել է Փարիզի մինի տարբերակը՝ սեփական Էյֆելյան աշտարակով (լուսանկարներ)

Ինչպես կվարվեք, եթե Փարիզ այցելելու մեծ ցանկություն ունենաք, սակայն զուրկ լինեք այդպիսի հնարավորությունից: Չինաստանում գտել են այս հարցի պատասխանը:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, Հանչժոու քաղաքի արվարձանում կառուցվել է «սիրո քաղաքի» մինի կրկնօրինակը, որտեղ նույնիսկ սեփական Էյֆելյան աշտարակը կա:

«Փոքիկ Փարիզում» բոլոր շինությունները կառուցված են եվրոպական ոճով ու հիշեցնում են Ֆրանսիայի մայրաքաղաքի շինությունները:

Աղբյուրը նկատում է, որ չինացիների՝ ուրիշներից ամեն ինչ կրկնօրինակելու սովորությունը երբեմն հետաքրքիր արդյունք է տալիս:

Աղբյուրը՝ tert.am