Apple-ը վերջին եռամսյակում վաճառել է ավելի շատ ժամացույց, քան ժամացույցի ողջ շվեյցարական արդյունաբերությունը՝ Rolex-ը, Omega-ն և անգամ Swatch-ն միասին վերցրած:
Այդ մասին հայտնում է Business Insider-ը՝ վկայակոչելով նոր վիճակագրական տվյալները:
Apple Watch-ի վաճառքի մասին գնահատականներ են հրապարկել ոլորտի հետազոտող Canalys և IDC ընկերությունները:
Շվեյցարական ժամացույց արտադրող ընկերությունների վաճառքի տվյալները հասանելի են Շվեյցարական ժամացույցի արդյունաբերության ֆեդերացիայի կողմից հրապարակվող առաքումների վիճակագրության միջոցով:Canalys-ի գնահատմամբ`Apple-ը 2017 թվականի վերջին եռամսյակին վաճառել է 8 միլիոն Apple Watch:
Աղբյուրը՝ tert.am