Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա հարսնացու Մեգան Մարքլը սկսել են կազմել հարսանիքի հյուրերի ցանկն ու հրավիրատոմսեր ուղարկել, և թեկնածուներից մեկը հակասությունների առիթ է դարձել թագավորական ընտանիքում:
Ինչպես նշում է Euromag-ը, արքայազն Հարին պնդում է, որ արարողությանը ներկա լինի Յորքի դքսուհի Սառան կամ ինչպես նրան անվանում են՝ Ֆերգին:
Սառա Ֆերգյուսոնը արքայազն Էնդրյուի՝ Էլիզաբեթ Երկրորդ թագուհու երկրորդ որդու նախկին կինն է: Ամուսնալուծությունից հետո նա, ինչպես և արքայադուստր Դիանան, պահպանել է իր թագավորական տիտղոսը: Դրանից նա կզրկվի միայն երկրորդ անգամ ամուսնանալու պարագայում:
Յորքի դքսուհին և արքայազն Էնդրյուն ամուսնալուծվել են 1996-ին: Պալատականները դեմ են, որ Ֆերգին ներկա լինի Հարիի հարսանիքին: Արքայան Հարին լավ հարաբերություններ ունի իր զարմիկների հետ, մասնավորապես Սառայի դստեր՝ արքայադուստր Եվգենյայի հետ, որն այս տարի նույնպես ամուսնանալու է:
Աղբյուրը՝ tert.am