Forbes-ը հայտնել է ամենահարուստ կրիպտոարժութային միլիարդատիրոջ անունը

Ripple կրիպտոարժույթի ծառայության նախկին գլխավոր տնօրեն Քրիս Լարսենը դարձել է ամենահարուստ գործարարը, ով հարստացել է կրիպտոարժութային գործարքների շնորհիվ: Այդ մասին հայտնում է Forbes-ը:

«Forbes-ի կողմից կազմված՝ կրիպտոարժույթային գործարքների շնորհիվ հարստացած գործարարների առաջին ցանկում առաջին տեղում է հայտնվել ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում ձեռնարկատեր, Ripple ծառայության գլխավոր տնօրեն Քրիս Լարսենը՝ 7,5-8 միլիարդ դոլար կարողությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ջոզեֆ Լավինը, ով օգնել է հիմնել Ethereum կրիպտոարժույթը՝ 1-ից 5 միլիարդ դոլար գնահատվող կարողությամբ:

 Երրորդ տեղում է Binance կրիպտոարժույթային բորսայի հիմնադիր Չանպեն Չժաոն՝ 1,1-ից 2 միլիարդ դոլար կարողությամբ:

Թայլեր և Քեմերոն Ուինքլվոս եղբայրները, որոնք 2008 թվականին դատարանի միջոցով 65 միլիոն դոլար են ստացել Մարկ Ցուկերբերգից, զբաղեցնում են չորրորդ հորիզոնականը, նրանց կարողությունը գնահատվում է 0,9 – 1,1 միլիարդ դոլար:

Աղբյուրը՝ tert.am