Իվանկա Թրամփը ԱՄՆ-ի պատվիրակությունը կգլխավորի Փհենչանի Օլիմպիական խաղերի փակմանը

Իվանկա Թրամփը՝ Միացյալ Նահանգների նախագահի դուստրն ու խորհրդականը, ԱՄՆ-ի պատվիրակությունը կգլխավորի հարավկորեական Փհենչան քաղաքում ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տան մի աղբյուր:

Նշվում է, որ պետության ղեկավարն անձամբ է խնդրել Իվանկա Թրամփին՝ գլխավորելու պատվիրակությունը. նույն այդ խնդրանքով նրան դիմել է նաեւ ԱՄՆ-ի Օլիմպիական կոմիտեն: Նախագահի դուստրը, ինչպես սպասվում է, նաեւ կայցելի մի շարք մարզական մրցումների, որտեղ հանդես կգան ամերիկացի մարզիկները:

Օլիմպիադա-2018-ի բացման արարողությանը ամերիկյան պատվիրակությունը գլխավորելու է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը: Օլիմպիական խաղերը փետրվարի 9-ից մինչեւ 25-ը կանցկացվեն հարավկորեական Փհենչան քաղաքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Աղբյուրը՝ 168.am