Չկան այնպիսի երկրներ, որտեղ ինչ-որ բան արգելված չլինի, սակայն հաճախ դժվար է պատկերացնել նման արգելքների գոյության մասին: Այս մասին գրում է AdMe.ru-ն՝ ներկայացնելով նման արգելքներ, որոնց արժի ծանոթանալ այս երկրներից որևէ մեկն այցելելիս:
1. Ավստրալիա
Կիրակի օրերին այստեղ արգելվում է հանրային վայրերում երևալ վարդագույն տաբատով։
Լամպն Ավստրալիայում կարող է փոխել միայն որակավորված էլեկտրիկը, հակառակ դեպքում տուգանք է հասնում:
2. Անգլիա
Արգելվում է փողոցում գորգ թափ տալ կամ լվանալ: Եթե ամեն դեպքում պետք է դա անել, ապա միայն մինչև 08:00-ն:
Այստեղ չի կարելի նաև համբուրվել մետրոյում, ինչի մասին հուշում են ցուցատախտակները: Իշխանությունները մտավախություն ունեն, որ երկարատև հրաժեշտների պատճառով կառամատույցները կարող են ծանրաբեռնված լինել:
3. Իտալիա
2008 թվականից Վենետիկում չի կարելի է կերակրել աղավնիներին Սուրբ Մարկոսի հրապարակում: Դա պայմնավորված է նրանով, որ աղավնիներն աղտոտում են պատմական կառույցները:
Իտալական Կապրի կղզում արգելվում է կրել այնպիսի կոշիկ, որը քայլելիս ձայն կհանի:
4. Սինգապուր
Այստեղ չի թույլատրվում մաստակ ծամել: Այս կանոնը գործում է 1992-ից: Այս երկրում վստահ են, որ մաստակը խստիվ վնասում է առողջությանը և աղտոտում է շրջակա միջավայրը:
5. Կանադա
Կանադայում 06:00-18:00-ն ընկած ժամերին երկուշաբթիից ուրբաթ ռադիոեթերի 35 տոկոսը պետք է զբաղեցնեն միայն ազգային բովանդակությամբ նյութերը:
6. Ճապոնիա
2008-ին երկիրը որոշել է իրանի չափսերի ամենամյա վերահսկողության ծրագիր սահմանել 40-74 տարեկան կանանց և տղամարդկանց շրջանում. 86 սմ-ից ոչ ավելի՝ տղամարդկանց համար և 90 սմ-ից ոչ ավելի՝ կանանց համար:
Աղբյուրը՝ tert.am