Amazon Go խանութը կողոպտել են հենց առաջին օրը

Լրագրողները որոշել են ստուգել Amazon Go նոր ավտոմատ խանութը: Նրանք մթերքներ են գնել, սակայն համակարգը, որ առանց դրամարկղերի է աշխատում, բաց է թողել յոգուրտի շիշը առանց վճարման:

Amazon-ի լրագրող Ջաննա Պուերինին թույլ է տվել լրագրողներին վերցնել յոգուրտը, ասելով, որ համակարգը մշակված է և չպետք է նման վրիպումներ թույլ տա:

-Առաջին հերթին վայելեք յոգուրտը՝ մեր հաշվին: Նման սխալներ այնքան հազվադեպ են լինում, որ մենք նույնիսկ հատուկ ձև չենք ստեղծի դրա համար: Շնորհակալություն, որ անկեղծորեն պատմեցիք այդ մասին,- նշել է նա:

Amazon Go –ի հսկողության ավտոմատ համակարգը վիրտուալ զամբյուղի մեջ ճանաչում և ավելացնում է ապրանքները, որոնք հաճախորդները վերցնում են դարակից: Եթե ապրանքը հետ է վերադարձվում դարակի վրա, համակարգը այն ավտոմատ կերպով ջնջում է զամբյուղից:

Աղբյուրը՝ 1in.am