Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Մեգան Մարքլը արդեն ընտրել է իր հարսանեկան զգեստը և առաջին անգամ փորձել է այն: Զգեստը պարզ է լինելու, բայց շատ էլեգանտ: Դիզայների անունը դեռ գաղտնի է պահվում :
Ապագա արքայադուստրը զգեստն ընտրելիս խորհրդակցել է ոճաբան Ջեսիկա Մալրունիի հետ, որը նրա մոտ ընկերուհին է: Մեգանը նաև սեփական նախընտրություններն ունի, որոնց մասին անձամբ է տեղեկացրել դիզայներին:
Հայտնի է նաև, որ արքայազն Հարրին զգեստի ընտրությանը չի միջամտել, իսկ Ջեսիկա Մալրունին Մեգան Մարքլին օգնում է կազմակերպչական մյուս հարցերում ևս: Ծաղկեփնջերը հարսանեկան արարողության ժամանակ տանելու են Մալրունիի դուստրը և արքայադուստր Շառլոտան:
Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքի հյուրերն են լինելու Բարաք և Միշել Օբամաները, Ջասթին Թրյուդոն՝ տիկնոջ հետ, Սերենա Ուիլյամսը և այլն: Արքայազն Հարրին ցանկանում է հրավիրել նաև Էդ Շիրանին:
Աղբյուրը՝ life.panorama.am