Զարդն իբրև ավանդական մշակույթի տարր հետաքրքրում է ցանկացածին, դե իսկ եթե այն համաշխարհային ճանաչում ունի, վրան էլ գրված է հայի ազգանուն, հետաքրքրությունը բազմապատկվում է:
Հայկական շուկայի հանդեպ արտադրողների հետաքրքրության մեծացմանը զուգահեռ աճում է նաև հայկականությունը գնահատող սպառողների թիվը:
Չէ որ, կրելով հայկական ծագում ունեցող զարդեր, սպառողը ոչ միայն ճանաչելի է դարձնում ազգային մշակույթն ու դառնում է դրա կրողն, այլև անմիջականորեն զարկ է տալիս հայրենական արտադրության զարգացմանը:
Հայկական բրենդի, շուկայում առաջատար խաղացողների՝ մասնավորապես «Թաթեոսսիան Լոնդոն»-ի մասին խոսել է դիզայներ Արամ Նիկոլյանը: