Disney-ը Ջոնի Դեփին առաջարկել է 301 միլիոն դոլար՝ Ջեք Ճնճղուկի դերին վերադառնալու համար․

Լուրեր են շրջանառվում, որ ընկերությունը ցանկանում է դերասանին տեսնել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի վեցերորդ մասում և «Disney+»-ի համար կապիտան Ջեք Ճնճղուկի երիտասարդության մասին սերիալում:

Ըստ ինսայդերի՝ «Disney-ը շահագրգռված է Ջոնի Դեփի հետ հարաբերությունների վերականգնմամբ: Նրանք կապ են հաստատել դերասանի հետ, նախքան Էմբեր Հերդի դեմ զրպարտության վերաբերյալ դատավարությունը, և հարցրել, թե արդյոք նա հետաքրքրվա՞ծ է ծովահենի մասին մեկ այլ ֆիլմի համար վերադառնալ՝ վստահեցնելով, որ ստուդիան իսկապես հույս ունի, որ Ջոնին կների նրանց և կվերադառնա իր խորհրդանշական կերպարին»:

Ջոնի Դեփն ավելի վաղ հայտարարել էր, որ չի վերադառնա «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշար, եթե նույնիսկ իրեն վճարեն 300 միլիոն դոլար, ինչի պատճառով, ըստ աղբյուրի, Disney-ն առաջարկում է 301 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ Disney-ը չեղարկել էր դերասանի մասնակցությունը ֆիլմաշարին 2018 թվականին։ Պատճառը դերասանի նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի մեղադրանքներն էին բռնության վերաբերյալ։

Աղբյուրը՝ Poptopic