Հայաստանն արդեն ունի նոր տիտղոսակիր գեղեցկուհիներ

 

«Միսս տիեզերք Արմենիա 2021» ընտրվեց 24-ամյա Նանե Ավետիսյանը, իսկ «Միսս աշխարհ Արմենիա 2021»՝ 19-ամյա Միրնա Պստիկյանը:

 

«Միսս Արմենիա» մշակութային համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ Գոհար Հարությունյանը նշել էր, որ մրցույթի ձեւաչափն այս տարի տարբերվում է նախորդից. սեպտեմբերի 18-ին տեղի էր ունեցել նորաձեւության ցուցադրություն 3 հագուստով՝ սպորտային, կոկտեյլային եւ երեկոյան, որի ժամանակ աղջիկները ցուցադրել են իրենց բեմական քայլվածքը, կեցվածքն ու ժպիտը, սեպտեմբերի 19-ին՝ ժյուրիի անդամների հետ հարցուպատասխան: Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ցուցադրվեց աղջիկների մասին պատմող ֆիլմը, որին հաջորդեց տիտղոսակիրների թագադրման արարողությունը: