2005-ին Հայաստանում persona non grata ճանաչված Կիրկորովը ժամանել է Երեւան

Էստրադայի երգիչ, պրոդյուսեր Ֆիլիպ Կիրկորովը Երեւանում է եւ այդ մասին հայտնել է ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում։

«Մենք մեկնում ենք Երեւան: Դիմավորիր ձերոնքականներին, Երեւան»,- նշել է նա թռիչքից առաջ, հայերենով բարեւել, նաեւ հավելել, որ անհանգստանալու առիթ չկա եւ չի լինի:

«Զվարթնոց» օդանավակայանում երգչին դիմավորել է «Նոր ալիք 2021»-ի հաղթող Սարո Գեւորգյանը։

Սարոն քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ Կիրկորովը Երեւան է ժամանել կորպորատիվ խնջույքի ժամանակ ելույթ ունենալու համար:

Երգիչը տեղեկացրեց նաեւ, որ Կիրկորովը ստանձնելու է իր պրոդյուսերությունը եւ, հավանաբար, ինքը կտեղափոխվի Մոսկվա բնակվելու:

Հիշեցնենք, 2005 թվականին Կիրկորովը persona non grata էր հայտարարվել Հայաստանում եւ չեղարկվել էր Երեւանում նախատեսված համերգը: