Օրերս Հայաստանում տեղի կունենա Լոս Անջելեսի ամենահայտնի հայ խմբի մեներգիչի համերգը

Օրերս Հայաստան է ժամանել Ամերիկայի ProjectOne հայտնի խմբի մենակատար Գուրգեն Գալստյանը։ Չնայած նրան, որ երգիչը կարճ ժամանակով է այցելել հայրենիք, սակայն հասցրել են 1 համերգ կազմակերպել։ Համերգը տեղի կունենա ապրիլի 19-ին՝ ժամը 21։00-ին՝ Mezzo-ում։ Տեղերը խիստ սահմանափակ են։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Los Angeles քաղաքում սա ամենահայտնի հայկական բենդն է, ում տոմսերը վաճառվում են կայծակնային արագությամբ։ Նրանք Լոս Անջելեսում համատեղ հանդես են եկել ամենահայտնի հայ երգչների հետ՝ Սևակ Խանաղյան, Ռեինկարնացիա և այլն։ Մեծ արձագանք էր ստացել նաև այն, որ բենդը առաջինն էր, ով կորոնավիրուսի ժամանակ կազմակերպել էր LIVE համերգ։ Համերգին facebook-ի միջոցով միացել էին աշխարհի տարբեր երկրներից և վայելում էին խմբի կատարումները։ Խումբը Grand party production-ի նախագծերից մեկն է, որը ստեղծվել է 2019 թվ-ին Գլենդելում։

Հայաստանում Գուրգենը շատ ջերմ ընդունելություն է ստացել, իսկ Mezzo-ի համերգը վկայում է այն, որ երգչին այստեղ իրոք սպասում էին, քանի որ այն լավագույն վայրն է, որտեղ կարելի էր համերգ ունենալ։