«Մի աղջիկ գրել է՝ չե՞ք զզվում, ամեն անգամ կադրում տարբեր տղամարդկանց հետ եք համբուրվում, էն էլ տենց կրքոտ». Վիկտորյա Սահակյանը՝ Զիրոյանի և այլ դերասանների համբույրի տեսարանների մասին

Դերասանուհի Վիկտորյա Սահակյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է «Փնտրվում է տղամարդ» ներկայացման պոստերը դերասան Զիրոյանի հետ և գրառում արել՝ անդրադառնալով համբույրի տեսարանների մասին մի մեկնաբանության:

«Էսօր մի աղջիկ իմ տեսանյութերից մեկի տակ գրել է. «Իսկ չե՞ք զզվում, որ ամեն անգամ կադրում տարբեր տղամարդկանց հետ եք համբուրվում, էն էլ տենց կրքոտ»:

Տարօրինակ ա չէ՞, որ կադրում լիքը աշխատանք կա, բայց հենց դա են ֆիքսում:
Այս ներկայացման մեջ էլ համբույրի տեսարան կա, բայց դրանից բացի էնքան բան կա:

Նայելու ներկայացում ա, զգալու ներկայացում ա, պետք է գաս, նստես, նայես, ու զգաս՝ ոնց ա սիրտդ փափկում, մատներդ ոնց են քրտնում, շնչառությունդ արագանում, սկսում ես սիրել ու ցանկանալ սիրվել: Նեղվում ես կերպարների համար, ուզում ես օգնել, քո կյանքի ու հարաբերությունների հետ զուգահեռներ ես տանում ու հասկանում ես՝ որքան փոքր ես, որքան խոցելի:

Հա, դե մենք փխրուն ենք, նուրբ ենք, զգացմունքային, տպավորվող:

Քո իսկական ես-ն այնքան մոտ է բնությանը, այնքան ներդաշնակ է մինչև այն պահը, երբ ինքդ որոշում ես ուրիշ ճանապարհով գնալ»,- գրել է նա:

Դերասանուհին նաև շնորհակալություն է հայտնել ռեժիսոր Արշո Հարությունյանին և խաղընկերոջը՝ Զիրոյանին՝ նշելով, որ նրանք այլ մոլորակ են իր կյանքում: