Սիրուն Մինասը տեղափոխվել է Առաջին ալիք․ նա և Ֆելիքս Խաչատրյանը նոր նախագիծ ունեն

Սիրուն Մինասը, ով մինչև առաջնեկի ծնունդը ներկայանում էր Women’s club նախագծում, որդու՝ Վարդանի ծննդից հետո հեռուստատեսային դադար վերցրեց։ Այժմ Սիրունը վերադառնում է եթեր․ նա լսարանին կներկայանա Առաջին ալիքի եթերում։

Սիրունը հեռուստատեսային դուետ է կազմել հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանի հետ։

Նրանք վարելու են «Մեր օրերի երգը»  խորագրով երաժշտական նոր հեռուստանախագիծը։

Ներկայացնում ենք լուսանկարներ նկարահանման հրապարակից։