Արտյոմ Կարապետյանն «Արմենիայից» տեղափոխվել է «Առաջին ալիք»

Առաջին ալիքի լրատվական ծառայության թիմին է միացել մեկնաբան Արտյոմ Կարապետյանը։ Այս մասին նշված է Առաջին ալիքի ֆեյբուքյան էջում։

Ավարտվեց իմ եթերային կյանքի ևս մեկ դարաշրջան՝ «Արմենիայի» դարաշրջանը…9 տարի նվիրեցի այս հեռուստաընկերությանը՝ դրանք վառ, հետաքրքիր, բարդ ու բեկումնային տարիներ էին: Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արտյոմ Կարապետյանը։

«Այս ընթաքում աշխատել եմ հեռուստադաշտի ամենաներկայանալի մեդիադեմքերի հետ, շնորհակալ եմ նրանց պրոֆեսիոնալ գործընկերության և դրա արդյունքում նաև ձևավորված ընկերության համար:

Շնորհակալ եմ նաև «Արենիային»՝ վստահության ու ստեղծագործական ազատ ինքնադրսևորման համար, շնորհակալ եմ նաև իմ հեռուստադիտողներին, որոնք իմ մեկնաբանությամբ էի հետևում օրվա լրատվությանը, ամեն ինչ հրաշալի էր, շուտով կհանդիպենք…»,- նշել է Կարապետյանը։