Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել Թերքս և Քայքոս կղզիներում էկզոտիկ հանգստից (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը քույրերի և դուստրերի հետ Թերքս և Քայքոս կղզիներում էկզոտիկ հանգստից նոր լուսանկարներ է հրապարակել, հայտնում է Daily Mail-ը և շեշտում, որ աստղը միշտ գիտի որ անկյունից է պետք գրավիչ կառուցվածքն ընդգծող լուսանկարն անել:

Լուսանկարներում 40-ամյա աստղն առանց դիմահարդարաման է, կրում է ոսկյա շղթաներ և կանաչ լողազգեստ՝ համապատասխան հողաթափերով:

Քիմ Քարդաշյանի լողազգեստը Seven Swim ընկերության արտադրանք է, որն արժե 45 դոլար:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ներկայում Քիմ Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի  փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը: Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթ ամուսնացել են 2013 թվականին և ունեն 4 երեխա, սակայն անցյալ ամիս Քարդաշյանը հայտարարել է ամուսնալուծության մասին:

tert.am