Տոնական ուսապարկեր Արցախի համար. Քիմ Քարդաշյանը կոչ է անում օգնել արցախցի երեխաներին

Ամարիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին։ «Նախաձեռնությունը նպատակ ունի ուրախություն պարգևել Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված երեխաներին: Փաթեթավորեք փոքրիկի համար ուսապարկ՝ խաղալիքներով, գրենական պիտույքներով, անձնական խնամքի պարագաներով, հագուստով և աքսեսուարներով, ինչպես նաև նամակով»,- գրել է Քարդաշյանը։