Անտեսելով առողջական ծանր վիճակը երգիչ Մրոն պատերազմի առաջին օրվանից շատ կարեւոր գործ է կատարել

Երգիչ Վարդան Բադալյանը, որը հոկտեմբերի 22-ից արցախյան ռազմաճակատում էր, Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի հետ՝ նշելով, որ լուսանկարվել են վերջինիս հերթական այցի ժամանակ:

«Պատերազմի առաջին օրվանից, անտեսելով առողջական ծանր վիճակը, Արսենն աննկատ, բայց շատ կարեւոր ու հայրենանվեր գործ է կատարել՝առաջնագիծ հասցնելով մեծաքանակ օգնություն»,-գրել է Վարդան Բադալյանը: