Սենց շուխուռի մեջ հուղարկավորություն աշխարհում չի եղել. Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կարծում եք զավակ կորցրած ծնողը, երբ ավելի լուռ է, քան տուն կորցրածը … դա օրգանիկ և բնական պատկեր է ՞…

իհարկե, լռության ընթացքի մեջ պետք է ապրեինք ,ոչ թե բարձր ձայների…

իսկ Դադիվանքի համար իսկական կռիվ տվողները, լռության մեջ, արցունքն աչքերին, աղոթքը քթի տակ մրմնջացողներն են:

Դժվար, ինչ որ մի, ամեն օր ստրիպտիզում ուրախացող մարդը աղոթքվ կանգնած լինի Դադիվանքի կողքը…

կարողա սխալ եմ … չգիտեմ …

լռությունն էր մեր միակ փրկությունը, բայց լռությունն այնքան մոգական է, որ նրա ժամանակ ամեն ինչ երևում է … իսկ դրան դիմանալը դժվար է…»։

Իսկ մեկ այլ գրառմամբ էլ Սոսը գրել է՝

«Սենց շուխուռի մեջ հուղարկավորություն աշխարհում չի եղել… Լույսի մեջ մնան մեր ախպերները…»։