System of a Down խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախի համար

Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախի համար, նշված է Rolling Stone-ի Twitter-ում կատարած հրապարակման մեջ:

Խումբը 15 տարվա դադարից հետո վերջերս երկու նոր երգ էր թողարկել՝ Protect The Land և Genocidal Humanoidz խորագրերով՝ հումանիտար ճգնաժամի, Արցախում Ադրբեջանի վայրագությունների մասին իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Խումբը հասույթն ուղղել է Արցախին աջակցելուն:

«Մենք երախտապարտ ենք Արցախի ժողովրդի համար մեր արշավին ձեր անհավատալի աջակցության, մեզ օգնելու համար, որ 600 հազար դոլար նվիրաբերենք «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ձեր շնորհիվ մենք կկարողանանք օգնել տեղահանված երիտասարդ և ծեր քաղաքացիական անձանց, որոնք տուժել են Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական սարսափելի հանցագործություններից»,- նշված է խմբի խոսքում:

shantnews.am