Քանյե Ուեսթն աղոթել է Հայաստանի համար և այստեղ ելույթ ունենալու ցանկություն հայտնել

Աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթն աղոթել է Հայաստանի համար և Հայաստանում կրկին ելույթ ունենալու ցանկություն հայտնել: Այս մասին ռեփերը հայտնել է թվիթերի իր միկրոբլոգում:

Երաժիշտը հրապարակել է իր նամակագրությունը հայ երկրպագուներից մեկի հետ, սակայն հետո ջնջել է թվիթը: Ավելի ուշ համացանցում հայտնվել են Քանյեի թվիթի սքրինշոթերը:

«Կցանկանայի համերգ տալ Հայաստանում Sunday Service-ի հետ՝ հանուն խաղաղության: Ի՞նչ ես կարծում՝ նախագահը կարո՞ղ է հոգալ ծախսերը»,- գրել է ռեփերը:

Զրուցակիցը պատասխանել է, որ այս պահին անհնար է, քանի որ երկիրը պատերազմում է: Վերջինս գրել է, որ Հայաստանը չունի դաշնակիցներ:

Քանյեն պատասխանել է, որ կխոսի իր թիմի հետ, և կտեսնեն, թե ինչ կարող են անել՝  հնարավորինս շուտ Հայաստան գալու համար:

shantnews.am