Քենդալ Ջեներն ինստագրամյան էջում հրապարակում է արել՝ հաջակցություն Արցախի ու Հայաստանի

Ամերիկացի հանրահայտ մոդել, հեռուստաաստղ, Քարդաշյանների քույր Քենդալ Ջեներն իր ինստագրամյան story բաժնում վերահրապարակել է Քիմ Քարդաշյանի պատրաստած տեսանյութը Արցախում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ։ Տեսանյութում Քիմ Քարդաշյանը կոչ է անում հանգանակություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Նշենք, որ Քենդալ Ջեներն ունի մեծ լսարան՝ 140 միլիոնից ավելի հետևորդ։