«Իմ ծննդյան օրվա համար ես ցանկանում եմ՝ որքան հնարավոր է, շատ գումար հավաքել». Իվետա Մուկուչյան

Երգչուհի Իվետա Մուկուչյանը դրամահավաք է սկսել՝ օգնելու համար զոհված եւ համշանդամություն ձեռք բերած զինվորների ընտանիքներին։ Երգչուհին այդ մասին հայտնել է Facebook-յան էջում արված գրառմամբ։

«Իմ ծննդյան օրվա համար ես ցանկանում եմ՝ որքան հնարավոր է շատ գումար հավաքել՝ աջակցելու համար ընթացող պատերազմում զոհված զինվորների ընտանիքներին եւ նրանց, ովքեր տուն են վերադարձել հաշմանդամ։

Իմ բոլոր երկրպագուներին ու ընկերներին… ամեն օր դուք ազատ եք պատվիրել ուտելիք, ըմպելիք եւ հագուստ գնել։ Ի՞նչ կլինի, եթե դրանցից գոնե մեկի գումարը ծախսեք՝ օգնելու համար ինձ ժպտալ ծննդյանս օրը։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում ես մոռացել եմ՝ ինչ է դա։ Յուրաքանչյուր նվիրատվություն կարող է մեծ ազդեցություն ունենալ կարիքավոր ընտանիքների համար։ Ուզում եմ նշել ծննդյանս օրը՝ իմանալով, որ միասին մենք կարող եք օգնել մյուսներին»,- գրել է երգչուհին։