Հոլիվուդում հայտնի դերասանուհի Անժելա Սարաֆյանն անդրադարձել է այս օրերին Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններին։
Նա «ճանաչեք Արցախը» գրությամբ լուսանկար է հրապարակել ինստագրամում ու գրել.
«Իմ սիրտը, իմ հոգին, իմ ամբողջ էությունը ձեզ հետ է, իմ ընտանիք, իմ հայեր, իմ տուն»,- գրել է Անժելան՝ վերահրապարակելով ամերիկահայ թատերագիր, նկարիչ, գրող, արվեստագետ եւ կատակերգու Վահե Բերբերյանի գրառումը։