«Փառք Հայոց բանակին ու հայ զինվորին». երգում են Կամերային թատրոնի դերասանները (տեսանյութ)

Երեւանի կամերային թատրոնի դերասանները ներկայացրել են Ռոբերտ Ամիրխանյանի` «Երազ իմ երկիր հայրենի» երգը նոր կատարմամբ:

Հոլովակում կտեսնեք թատրոնի սիրելի դերասաններին, այդ թվում` Մխիթար Ավետիսյանին, Ներսես Մարկոսյանին, Զիրոյանին, Անի Լուպեին, Սենիկ Բարսեղյանին, Աննա Մանուչարյանին, Քեթրին Մանասյանին, Ռաֆայել Երանոսյանին, Անդրանիկ Հարությունյանին, Լուիզա Ներսիսյանին, Վիկտորիա Սահակյանին, Էվա Խաչատրյանին եւ այլոց:

«Փառք Հայոց բանակին ու հայ զինվորին»` այսպես է վերնագրված տեսահոլովակը: