Tert.am Life-ը բլից հարցազրույցների շարքում այս անգամ զրուցել է դերասանուհի Օլյա Հակոբյանի հետ` բացահայտելով նրա առօրյան, նախասիրություններն ու պատկերացնումները սիրո մասին:
Արթնանալուց հետո առաջինը սուրճ եմ խմում:
Իմ իդեալական հանգստյան օրը բնության գրկում է կամ լողավազանում:
Ֆիլմը պետք է դիտել մենակ, որպեսզի քննարկում չլինի:
Երգը, որը կարող եմ անվերջ լսել Pink floyd խմբի «High Hopes» ստեղծագործությունն է:
Վերջին անգամ Google-ում փնտրել եմ «Մարվել»-ի ֆիլմերը, որպեսզի դիտեմ երեխաներիս հետ:
Առանց համացանցի կյանքն անհնար է դարձել:
Քչերը գիտեն, որ ես շատ էմոցիոնալ մարդ եմ:
Առաջին աշխատավարձս ստացել եմ 17 տարեկանում և հեռախոս եմ գնել:
Գաղտնի հոբբիս տան համար իրեր, գեղեցիկ արկղեր պատրաստելն է:
Ամենաթանկ իրը, որ գնել եմ` տեխնիկան է:
Մարդու մեջ ինձ կարող է գրավել անմիջականությունը:
Վանել`բամբասկոտությունը:
Զայրանում եմ, երբ ինձ փորձում են հիմարի տեղ դնել:
Կներեմ, որովհետև ամեն ինչ կարգին է, մարդիկ նաև սխալներ են գործում:
աղբյուրն՝ այստեղ