«Հայն արթնացավ». Միխայիլ Գալուստյանը բացահայտել է վաստակած գումարի չափը «Наша Russia» նախագծում

Դերասան Մխայիլ Գալուստյանն անկեղծ հարցազրույց է տվել «7 дней» («7 օր») ամսագրին, որի ընթացքում հայտնել է, թե որքան գումար է վստակել հեռուստատեսությունում իր առաջին հաջող նախագծի շնորհիվ։

Ուրախներն ու հնարամիտների ակումբի աստղը Մոսկվա տեղափոխվել է, երբ Գարիկ Մարտիրոսյանն ու Comedy Club Production-ի տնօրեն Արթուր Ջանիբեկյանը նրան առաջարկել են մասնակցել «Наша Russia» նախագծին։

Գալուստյանը հիշել է, որ այդ ժամանակ իրենց հետ դեպք է տեղի ունեցել, որը ազդել է գումարի մասին իր պատկերացումների վրա։ Սկսելով համագործակցությունը՝ Ջանիբեկյանը հումորիստին հարցրել է, թե որքան է ցանկանում վաստակել։

«Այդ պահին որպես ՈՒՀԱ մասնակից, որը սովոր էր համերգի համար 100 դոլար հոնորարին, ես տարակուսած էի։ Բայց, ամեն դեպքում, հարյուր անգամ մեծ գումար նշեցի։ Վախենում էի միեւնույն ժամանակ չափազանցնել ու էժանացնել։ Ինձանում արթնացավ հայրը։ Սպասում եմ պատասխանի, անհանգստանում։ Բայց Ջանիբեկյանն անմիջապես ասաց. «Լավ, հաջորդ ամսվանից դա կլինի քո աշխատավարձը»։ Եվ ես մտածեցի. «Գուցե հարկավոր էր ավելի մեծ գումար նշել»»,- ժպիտով նշել է Միխայիլը։

news.am