Women’s club-ը վերադառնում է եթեր. դերասանական կազմում փոփոխություններ կան

Women’s club նախագծի նկարահանումներն արտակարգ իրավիճակի պատճառով գարնանը դադարեցվեցին: Նախորդ ամիս նախագծի թիմը սկսեց նկարահանել Why Womens Womens սիթքոմը:

Նախագծի պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանը Tert.am Life-ին հայտնեց, որ որոշել են վերսկսել Women’s club-ի նկարահանումները՝ հաշվի առնելով, որ արտակարգ դրությունը դեռ կերկարաձգվի: Այս օրերին նրանք զբաղված են նախագծի նկարահանումներով:

«Այս շաբաթ օրը`հուլիսի 18-ին, եթերում կլինենք: Որոշեցինք վերսկսել նկարահանումներն առանց հանդիսատեսի, բայց նույն ձևաչափով: Ակումբի աղջիկներից Արենա Զեյնալյանը, Մաշա Մաթևոսյանը չեն մասնակցում նկարահանումներին, որովհետև Հայաստանում չեն, երբ գան, կսկսեն նկարահանվել»,- ասաց Վլադիմիրը:

«Սիրուն Մինասը ևս չի նկարահանվում նախագծում, քանի որ բալիկ է ունեցել, համաճարակային իրավիճակով պայմանավորված քիչ մարդու հետ է շփվում»,-ասաց պրոդյուսերը ու հավելեց, որ ակումբում նոր անդամ չունեն: Նա հայտնեց, որ ակումբի տղա անդամներն իրենց տեղերում են:

Այս ընթացքում Why Womens Womens սիթքոմն արդեն պետք է եթերում լիներ,  պրոդյուսերը հայտնեց, որ սիթոմի ցուցադրությունը  երկարաձգվեց տեխնիկական պատճառներով. «Որոշեցինք ցուցադրել Women’s club-ը, որի մոտ երկու շաբաթ հետո կցուցադրվի նաև Why Womens Womens-ը: Ամենայն հավանականությամբ, սիթքոմը կցուցադրենք հեռուստատեսությամբ, մի քանի օրից ավելի հստակ»: