Առաջին մանրամասները Բրեդ Փիթի նոր սիրավեպի մասին

Բրեդ Փիթի նոր ընկերուհուն արդեն վաղուց նրա սիրելին են անվանում։ Դերասանուհի ու նկարչուհի Ալիա Շոկաթը 25 տարով երիտասարդ է Փիթից։ Հարցազրույցներից մեկի ընթացքում նա հայտարարել է, որ վաղուց էր ցանկանում հանդիպել «հոր ընկերների» հետ։ Ալիան հենց այդպես է կատակում յուրաքանչյուր անգամ, երբ նրան հարցնում են տարիքային մեծ տարբերության մասին։

Հոլիվուդյան աստղի սիրտը գրավելու երկրպագուների հույսերը չքացան, երբ Բրեդ Փիթը կարանտինի ընթացքում հանդիպել է Շոկաթին։ Ըստ ամենայնի՝ զույգը չի էլ պատրաստվում բաժանվել։ Դա են վկայել լուսանկարները, որոնք արվել են պապարացիների կողմից։

Մի քանի ամիս անց Ալիան որոշել է առաջին անգամ խոսել իրենց հարաբերությունների մասին։ Հարցազրույցներից մեկի ընթացքում նկարչուհին պաշտոնապես հայտարարել է, որ չի հանդիպում Բրեդ Փիթի հետ։ Շոկաթի խոսքով՝ իրենց հարաբերությունները չի կարելի ռոմանտիկ անվանել, դրանք նման են երկու, միմյանց շատ մտերիմ մարդկանց ընկերական կապի։

Թեեւ շատերը Շոկաթին Փիթի հետ նկատել են անցյալ տարի, զույգը վաղուց է ծանոթ։ Ալիան հայտարարել է, որ դերասանի հետ ծանոթացել է մի քանի տարի առաջ։ Հանդիպումը տեղի է ունեցել նրանց ընդհանուր ընկերոջ՝ ռեժիսոր Սփայք Ջոնսոնի շնորհիվ։ Հենց այդ ժամանակ էլ սկսվել է նրանց ամուր ընկերությունը։