Tert.am Life-ը իր ընթերցողներին արդեն հայտնել է, որ երգչուհի, «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի դերասանուհի Դիանա Մխիթարյանն օրեր առաջ դիմել է քթի վիրահատության:
Tert.am Life–ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ տևական ժամանակ շնչառական խնդիր է ունեցել, բայց խնդրին ուշադրություն չի դարձրել:
«Քանի որ վերջին շրջանում շնչառությունս ավելի էր վատացել, դիմեցի բժշկի, ասաց, որ վիրահատություն է պետք: Իրականում ուզում էի միայն միջնապատս վիրահատել, բայց նաև պլաստիկ փոքր միջամտություն արեցինք, որը չի երևում: Վիրահատության ընթացքում խնդիրներ եմ ունեցել, այն տևել է մոտ երեք ժամ»,- ասաց նա ու հավելեց, որ հիմա իրեն շատ լավ է զգում:
Դիանան հայտնեց, որ վիրահատության ընթացքի մասին տեսանյութ է նկարահանել, որտեղ պատմում է իր զգացողությունների մասին: