Պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը նիհարել է 100 կգ և հանրությանը ցույց տվել ներկայիս տեսքը

Ռուս հայտնի պրոդյուսեր և երաժիշտ Մաքսիմ Ֆադեևը նիհարել է 100 կգ-ով: Корреспондент-ի փոխանցմամբ՝ վերջինս նոր լուսանկար է հրապարակել սոցցանցում՝ ցույց տալով նոր տեսքը:

Լուսանկարում Ֆադեևը ցույց է տվել, թե որքան մեծ է այժմ իր համար հին կիսատաբատը: «Սա իմ կիսատաբատն է… -100», – լուսանկարին կից գրել է պրոդյուսերը՝ խոստանալով հրապարակել նիհարելու իր մեթոդը:

Պրոդյուսերի հետևորդները մեկնաբանություններում գովաբանել են նրան կամքի ուժի և համառության համար: Ավելի վաղ Ֆադեևն արդեն կիսվել էր արագ նիհարելու գաղտնիքով: Նա խորհուրդ է տվել առավոտյան, ցերեկը և երեկոյան 600-ական միլիլիտր տաք ջուր խմել:

Tert.am