Ինչպես գրում է tert.am-ը, Դերասանուհի Միլենա Վարդանյանը զբաղվածություն ունի «La casa de papa» վեբ սերիալում: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ տևական ժամանակ չնկարահանվելու ընթացքում առաջարկների պակաս չի ունեցել, բայց մերժել է դրանք:
«Առաջարկվող կերպարները ինձ դուր չեն եկել: Կարևոր է, որ կերպարն ինձ հետաքրքրի, հնարավորություն տա ցուցադրել դերասանական հմտություններս, նորը բացահայտի իմ մեջ: Որոշեցի սպասել այնպիսի նախագծի, որն ինձ կհետաքրքրի: «Լա կասա դե պապա»-ում նկարահանվելու առաջարկը ստացել եմ դերասան Անդրանիկ Հարությունյանից, ասաց, որ իրենց ռուսերենին հրաշալի տիրապետող դերասանուհի է պետք»:
Դերասանուհին նախագծի համար նաև համարձակ ոճափոխության է դիմել. «Այս նախագծում լրիվ այլ կերպարում եմ, կրում եմ կարմիր կեղծամ: Իրականում այդ գույնով չէի ներկի մազերս, քանի որ աչքերիս շականակագույն երանգի հետ գեղեցիկ չէր լինի, իսկ սերիալում կանաչ լինզաներ եմ դնում, որոնց հետ մազերի գույնը շատ գեղեցիկ է դիտվում»:
Ամբողջությամբ՝ tert.am
Գլխավոր Շոու-բիզնես «Առաջարկների պակաս չեմ ունեցել». Միլենա Վարդանյանի նոր կերպարը, ոճափոխությունն ու լռության պատճառը